Աստանայում աշխատանքն է սկսել Համաշխարհային եւ Ավանդական կրոնների առաջնորդների համագումարը 1 հուլիսի 2009 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-2-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տարբեր Եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունենալու Համաշխարհային եւ Ավանդական կրոնների առաջնորդների III համագումարը: Համագումարի ընթացքում քննարկման նյութ են լինելու «Կրոնական առաջնորդների դերը հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի եւ համագործակցության վրա հիմնված խաղաղության հաստատման գործընթացում», «Համամարդկային եւ հոգեւոր արժեքներ, համաշխարհային էթիկա», «Երկխոսություն եւ համագործակցություն» եւ «Համաձայնություն ճգնաժամային ժամանակաշրջանում» թեմաները: Համագումարի ընթացքում ընթերցվելու է նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության գիրը` ուղղված հավաքի մասնակիցներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից վերոհիշյալ համագումարին մասնակցելու են Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Թաթուլ սարկավագ Համբարձումյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |