Ֆրանսիայում բացվել է «Թուրքական սեզոնը» 1 հուլիսի 2009 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի մշակույթի նախարար Էրտոգրուլ Գյունայը եւ նրա ֆրանսիացի գործընկեր Ֆրեդերիկ Միտտերանը պաշտոնապես բացել են «Թուրքական սեզոնը» Ֆրանսիայում, որը շարունակվելու է ինն ամիս: «Սեզոնը կօգնի վերացնել թյուր կարծիքը մեր երկրի մասին, որը ստեղծվել է ֆրանսիացի ժողովրդի մոտ, եւ ավելի լավ ծանոթանալ Թուրքիայի հետ»,- ասել է Գյունայը, ավելացնելով, որ միջոցառումը լավացնելու է երկու երկրների միջեւ հարաբերությունները եւ հիմք է հանդիսանալու նոր համագործակցության համար: Իր հերթին Միտտերանը հայտարարել է, որ Ֆրանսիան միշտ հարգել է Թուրքիայի պատմությունը եւ մշակույթը:Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն թուրք գրող Օհրան Փամուկին, կինոռեժիսոր Նուրի Բիլջե Ջեյլանին եւ լուսանկարիչ Արա Գուլերին հանձնել է երկրի բանալիները: «Սեզոնի» շրջանակներում Փարիզում, Լեոնում, Մարսելում, Ստրասբուրգում եւ Ֆրանսիայի այլ քաղաքաներում տեղի են ունենալու ավելի քան 3000 մշակութային միջոցառումներ, որոնք ընդհանուր բյուջեն կազմում է 30 մլն եվրո, հաղորդում է Anatolian News Agency-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |