Հայաստանի եւ Իրանի միջեւ ռազմավարական նախագծերը շարունակվելու են

PanARMENIAN.Net - Իրանի նախագահական ընտրությունների ցանկացած ելքի դեպքում Հայաստանի հետ ռազմավարական ծրագրերը շարունակվելու են: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը:



«Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարման առաջիկա 4 տարիների ընթացքում Թեհրանը քայլեր է ձեռնարկելու պայմանավորվածություններն իրագործելու համար, որոնք ձեռք են բերվել Հայաստանի նախագահի Իրան կատարած այցի շրջանակներում, այն է` Իրան- Հայաստան երկաթուղու եւ նավթամուղի կառուցումը: Մոտ ժամանակները Հայաստան է ժամանելու Իրան-Հայաստան երկաթուղու փորձախումբը»,- նշել է իրանացի դիվանագետը:



Նրա խոսքերով, այդ երկաթուղու շինարարությունը դրական է անդրադառնալու ոչ միայն երկու երկրների տնտեսության վրա, այլ նաեւ ամողջ տարածաշրջանի զարգացման: «Իրան-Հայաստան երկաթուղին կարող է կապել Հեռավոր Արեւելքը Եվրոպայի հետ: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալներին, ապա այն արդեն հասել է 250 մլն դոլարի»,- ընդգծել է Սեյեդ Ալի Սաղայանը:



Խոսելով երկրի հայկական համայքնի դերի մասին` ՀՀ-ում Իրանի դեսպանն ընդգծել է, որ Իրանը միշտ մեծ հարգանքով է վերաբերվել երկրի հայերին: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ մեր հարաբերությունները: Իրանի խորհրդարանում ներկայացված են երկու հայազգի պատգամավորներ: Իրանի բոլոր հայերի իրավունքները պաշտպանված են»,- հայտարարել է դիվանագետը: Անդրադառնալով հայկական ծագումով սիրիացի լրագրող Սիլվա Հարությունյանին ազատելու հարցին` նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում նա ներման կարժանանա: «Սիլվա Հարությունյանը որքան ձեր հայրենակիցն է, այնքան էլ իմը»,- ընդգծել է դիվանագետը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---