ՀՀ ԱԳՆ ղեկավարը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը եւ դեսպան Սեմնեբին քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր:



Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---