Հարավկովկասյան երկաթուղին գործարկում է Արմավիր-Երեւան էլեկտրագնացքը

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենն ու Արմավիրի մարզպետը շահագործման կհանձնեն Արմավիր-Երեւան տակտային ուղեւորատար էլեկտրագնացքը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Հուլիսի 1-ին Հոկտեմբերյան քաղաքում տեղի ունեցավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվքետ Շայդուլինի հանդիպումը Արմավիրի մարզպետ Աշոտ Կաղրամանյանի հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվեց դեռ մեկ ամիս առաջ ստեղծված համատեղ հանձնաժողովի աշխատանքը` ուղված ներհանրապետական երկաթուղային հաղորդակցության զարգացմանը: Մասնավորապես կողմերը որոշում կայացրեցին հուլիսի 10-ին Արմավիր-Երեւան տակտային էլեկտրագնացքի` շահագործմանը հանձնելու մասին: «ՀԿԵ» ՓԲԸ ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Սամվել Ղալեչյանի խոսքերով` երթեւեկության ընթացքը կկազմի ընդհամենը 50 րոպե: Ինչ վերաբերում է երթեւեկության արժեքին, ապա այն ուղված կլինի ավտոմոբիլային տրանսպորտի հետ մրցունակցությունը պահպանելու վրա: Այսպիսով, Արմավիրից Երեւան հնարավոր կլինի հասնել` ընդհամենը 300 դրամ վճարելով: Համաձայն չվացուցակի`Արմավիր-Երեւան տակտային էլեկտրագնացքը մեկնելու է օրեկան 4 անգամ:



«Տակտային էլեկտրագնացքի մեկնարկը իրենից շատ մեծ օգնություն է ներկայացնում մեր բնակչության համար, - ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Կաղրամանյանը: - Ընդհամենը մեկ ամսվա ընթացքում մենք կարողացանք հասնել բավականին մեծ արդյունքների: Վերջինս մեկ անգամ եւս վկայում է Հայաստանի երկաթուղային համակարգում աշխատող մասնեգետների բարձր պրոֆեսիոնալիզմի մասին»:



«Երկաթուղին հանդիսանում է տնտեսական ինտեգրման կարեւորագույն գործոններից մեկը, - նշեց «ՀԿԵ» ՓԲԸ տնօրեն Շեվքետ Շայդուլինը: - Մեր նպատակն է ապահովել Հայաստանի մարզերի ու մայրաքաղաքի սերտացումն ու ակտիվ համագործակցությունը, ինչպես նաեւ աջակցել բնակչության ու բիզնեսի ակտիվությանը: Դրա հետ մեկտեղ մենք` տարբեր լոգիստական օղակների միջոցով կաշխատենք ստեղծել Արմավիրում այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան Հանրապետության գործարարներին իրենց գործունեությունը ծավալել հենց այս մարզում»:



«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ 100 % դուստր ընկերությունն է:



«Հայկական երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի հետաձգման իրավունքով:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---