Հայաստանի եւ Վրաստանի միջեւ փոխհարաբերությունները դեռեւս գտնվում են կենացների մակարդակում 1 հուլիսի 2009 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Հայ-վրացական հարաբերություններում ամեն ինչ անամպ չէ, ինչպես դա փորձում են ներկայացնել: Այդ մասին Երեւան-Թբիլիսի հեռուսակամրջի ժամանակ հայտարարել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեկարյանը: «Իրականում, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ փոխհարաբերությունները դեռեւս գտնվում են կենացների մակարդակում»,- ընդգծել է հայ փորձագետը:Խոսելով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու Հայաստան կատարած այցի նկատմամբ Մոսկվայի արձագանքի մասին` Կարեն Բեկարյանը նշել է, որ Սահակաշվիլուն Շքանշան հանձնելու հետ կապված տարակուսանքը եղել է ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ Հայաստանում: «Բացի դրանից, Վրաստանում հասարակական հասկացմամբ գոյություն ունի կարծրատիպ, որ հայ-վրացական փոխհարաբերություններն ավելի շատ պետք են Երեւանին, քան Բաքվին: Քանի դեռ այդ կարծրատիպն ամբողջովին չի կործանվել, փոխհարաբերությունները մնալու են նախկին մակարդակում»,- ընդգծել է Կարեն Բեկարյանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |