Ռուսաստանն առաջարկել է Թուրքիային համատեղ կառուցել South Stream-ը 2 հուլիսի 2009 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն առաջարկել է Թուրքիային համատեղ կառուցել South Stream-ը: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Իգոր Սեչինը Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզի մասին: «Մենք առաջարկում ենք համագործակցել South Stream-ի շուրջ եւ հանդես ենք գալիս այդ նախագծի վերաբերյալ թափանցիկ որոշման կայացման օգտին»,-ասել է Իգոր Սեչինը: Նրա խոսքերով, ՌԴ-ն հուսով է, որ թուրքական կողմը կքննարկի այդ առաջարկները: Այս նախագիծը հաշվի է առնում «փոխադարձ շահերը, համապատասխանում է տնտեսական սկզբունքներին»: Անդրադառնալով Nabucco նախագծի համեմատ այս նախագծի առավելություններին, փոխվարչապետն ընդգծել է, որ ճշգրիտ տնտեսական հաշվարկը, բոլոր գործոնների համադրումը եւ արդյունավետությունը պետք է ցույց տան, թե որ նախագիծն է լավագույնը: «Հաշվի առնելով մեր վերլուծությունը, մեզ նախընտրելի է թվում South Stream-ը եւ այն նախագծերը, որոնք մենք զարգացնում ենք թուրքական կողմի հետ»,-հայտարարել է Սեչինը: Ռուսաստանի ու Թուրքիայի էներգետիկայի նախարարությունները լրացուցիչ կքննարկեն Blue Stream-ի երկրորդ հերթի իրականացման իրացման հետ կապված հարցերը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: South Stream-ը գազամուղի ռուս-իտալական նախագիծ է, որն անցնելու է Սեւ ծովի հատակով Նովոռոսիյսկից դեպի բուլղարական նավահանգիստ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |