Թուրքիայի վարչապետին շան տեսքով պատկերած նկարիչը փախել է Թուրքիայից 2 հուլիսի 2009 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի նկարիչ Մայքլ Դիկինսոնը, որը Թուրքիայի վարչապետին պատկերել էր շան տեսքով, շտապ հեռացել է Թուրքիայից: 59-ամյա նկարիչը վերադարձել է հայրենիք անցած շաբաթ: Այն բանից հետո, երբ նա հեռուստացույցով լսել է, որ դատարանի առաջին որոշումը նրա վրայից մեղադրանքները հանելու վերաբերյալ չեղյալ է հայտարարվել եւ դատավարությունը վերսկսվել է, գրում է The Times-ը:«Որքան կարելի է շուտ ես ինքնաթիռ նստեցի, թողնելով իմ անձնական իրերի մեծ մասը, ներառյալ գրքերը, կենցաղային իրերը եւ համակարգիչը»,-ասել է Դիկինսոնը: Նա նշել է, որ Մեծ Բրիտանիայում իրեն անվտանգության մեջ էր համարում, սակայն որոշակի կասկածներ ունի այն պահից ի վեր, երբ իմացավ, որ Լոնդոնը Թուրքիայի հետ պայմանագիր ունի հանցագործների էքստրադիցիայի մասին: «Եթե հարցում լիներ, ինձ կարող էին ետ ուղարկել Թուրքիա, եթե նման ցանկություն լիներ»,-չի բացառել նկարիչը: Դիկինսոնը նշել է, որ հաճույքով կվերադառնար Թուրքիա, եթե նրանից հանեին բոլոր մեղադրանքները: Նա նշում է, որ չի ցանկանում կտտանքների ենթարկվել: Իր «Գեղեցիկ տղա» վերնագրով սկանդալային ծաղրանկարը ցուցադրվել է 2006թ.: Այնտեղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը պատկերված է շան տեսքով, որի վզափոկը ամերիկյան դրոշի տեսքով է, իսկ պոչի փոխարեն միջուկային հրթիռ է: Շան բերանում եւ նրա առջեւ` մի կույտ դոլարներ են պատկերված: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |