Անդրկովկասում անվտանգության գծով խորհրդակցություններն անցել են կառուցողական ոգով 2 հուլիսի 2009 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին Ժնեւում տեղի է ունեցել Անդրկովկասում անվտանգության եւ կայունության գծով միջազգային բանավեճերի վեցերորդ փուլը: Բանավեճերն անցնում են անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր` օգոստոյան պատերազմից հետո: Երեք համանախագահները, որ ներկայացնում են ԵՄ-ն, ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն, նշել են, որ հանդիպմանը կոնկրետ արդյունքներ են ձեռք բերվել, իսկ այն անցել է կառուցողական ոգով: Նրանց համակարծիք է նաեւ ՌԴ պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Համանախագահները նշել են, որ Ժնեւում որոշվել է սկսել միջադեպերի կանխման եւ արձագանքման համատեղ մեխանիզմի գործնական կիրառումը: Նրա գործունեության կարգի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել կողմերի փետրվարյան հանդիպմանը, իսկ միջազգային բանավեճերի վեցերորդ փուլում նրանց մասնակիցները որոշել են միջադեպերի կանխման եւ արձագանքման առաջին խորհրդակցական հանդիպումն անցկացնել հուլիսի 14-ին Գալի քաղաքում: Բանավեճերի հաջորդ փուլը տեղի կունենա Ժնեւում սեպտեմբերի 17-ին, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |