Հայաստանի գլխավոր մարքսիստն արտահերթ խորհրդարանական ընտրություններ է կանխատեսում 2009 թվականին 2 հուլիսի 2009 - 16:24 AMT PanARMENIAN.Net - 2009թ. երկրորդ կեսին Հայաստանում հնարավոր են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: «Նախագահը չի կարող հենվել այս խորհրդարանի վրա»,-ասել է նա, նշելով, որ եթե խորհրդարանի վերընտրման հարցը չլուծվի, ապա հնարավոր են արտահերթ նախագահական ընտրություններ: «Եթե իշխանափոխություն ներքեւից չլինի, ապա խոսել որեւէ առաջընթացի մասին ինքնախաբեություն կլինի»,-ասել է Դ.Հակոբյանը: Ըստ նրա, արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում նա կմասնակցի ընտրությունների Մարքսիստական կուսակցության կազմում, իսկ նախագահականի դեպքում` մտադիր չէ միանալ որեւէ ուժի: «Այս անգամ ես ոչ ոքի չեմ զիջի»,-ասել է Հակոբյանը: Հակոբյանը նաեւ նշել է, որ պատգամավորի գործունեությունն անհամատեղելի է բիզնեսի հետ, իսկ այսօրվա դրությամբ քաղաքականությունը Հայաստանում բիզնեսի է վերածվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |