Մոսկվան փորձում է հանդես գալ որպես Երեւանի եւ Բաքվի կնքահայր 2 հուլիսի 2009 - 17:28 AMT PanARMENIAN.Net - «Բաքվում կայուն կարծիք է ձեւավորվել, որ հայերը հաղթել են ղարաբաղյան պատերազմում միայն Ռուսաստանի օգնությամբ: Հենց այդ պատճառով Ադրբեջանն անմիջապես Անդրկովկասում օգոստոսյան պատերազմից հետո որոշեց ցանկացած եղանակով աջակցել Մոսկվային ղարաբաղյան հիմնահարցում եւ ամերիկյան-նատոյական աջակցությունը փոխարինել ռուսականով»,- այսօր Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է փորձագետ Արեմն Աղայանը: Սակայն նա համոզմունք հայտնեց, որ «Ռուսաստանը Հայաստանին երբեք չի ստիպելու զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում»:Արմեն Աղայանը նաեւ ընդգծեց, որ այսօր Մոսկվայում փորձում են «ամրապնդել եւ վերականգնել ԱՊՀ երկրների հետ կամուջները», եւ այդ առումով Հայաստանն ու Ադրբեջանը նրա համար հավասար են: «Մայնդորֆի հռչակագրի ստորագրումից հետո Ռուսաստանը փորձում է հանդես գալ որպես Երեւանի եւ Բաքվի կնքահայր»,- ասել է փորձագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |