ԱՊՀ որոնողները մտադիր են միավորվել

PanARMENIAN.Net - 2008թ. ՌԴ Տուլայի շրջանի «Որոնող» երիտասարդական որոնողական կենտրոնը ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ սկսել է իրականացնել «Մեր հաղթանակը» միջազգային նախագիծը, որի ժամանակ ԱՊՀ երկրների որոնողները մասնակցում են համատեղ հիշատակի հերթափոխների, խորհրդաժողովների ու սեմինարների: Համատեղ աշխատանքի արդյունքում որոշվեց ստեղծել «Մեր հաղթանակը» որոնողական ջոկատներ միջազգային կազմակերպությունը:



Միջազգային կազմակերպության ստեղծման մասին բանաձեւն ընդունվել է հուլիսի 2-ին Բելառուսի Մոգիլյով քաղաքում, որը «Բագրատիոն» օպերացիայի մարտերի վայրերով» հիշատակի միջազգային էստաֆետի կետերից մեկն է:



«Այսօր ԱՊՀ երկրներն ու Բալթիան ներկայացնող որոնողները, որ առաջին անգամ են հանդիպում 17 տարվա ընթացքում, որոշել են շարունակել համագործակցությունը` բանաձեւ է ընդունվել որոնողական ջոկատների միջազգային կազմակերպության ստեղծման մասին»,-ասել է «Որոնղ» որոնողական կենտրոնի ղեկավար Օլեգ Զոլոտարյովը:



Նրա խոսքերով, ներկայումս ԱՊՀ որոնողական շարժումը բախվում է մի շարք լուրջ խնդիրների, որոնց թվում է նաեւ փոխգործակցության բացակայությունը որոնողական միավորումների միջեւ: «Միջազգային կազմակերպության ստեղծումը թույլ կտա համակարգել որոնողական շարոժումների գործողությունները ԱՊՀ տարածքում, պաշտպանելով ընդհանուր շահերը»,-ասել է Զոլոտարյովը:



2009թ. դեկտեմբերին տեղի կունենա ՌԴ միջտարածաշրջանային կոնֆերանսը, իսկ 2010թ. հունվարին` միջազգային համաժողով, որի ժամանակ կհռչակվի «Մեր հաղթանակը» որոնողական ջոկատների միջազգային կազմակերպության ստեղծման մասին:



«Բագրատիոն» օպերացիայի մարտերի վայրերով» հիշատակի միջազգային էստաֆետը անցնում է Տուլա-Օրշա-Մինսկ-Մոգիլյով-Մոսկվա երթուղով: Էստաֆետի մասնակիցները եղան Օրշայի եւ Մոգիլյովի մերձակայքում, որտեղ ժամանակին մարտեր են եղել, այցելեցին Փառքի բլուր, Խատինի եւ «Ստալինի գիծը» հուշահամալիրներ, հանդիպեցին վետերանների հետ: Ուրբաթ օրը մասանկիցները ժամանում են Մոսկվա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---