Երեւանում ընդդիմության ցույցի մասնակիցները ծեծկռտուքի մեջ են մտել 2 հուլիսի 2009 - 22:07 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ժամը 20.00-ին «Մատենադարանի» մոտ սկսվել է ՀԱԿ ցույցը, որին մասնակցում է ավելի քան 3000 մարդ: Ցույցը սկսվել է նրա մասնակիցների միջեւ կարճ ծեծկռտոցով, սակայն ցուցարարներն արագ տարել են նրանց տարբեր կողմեր: Այդ պահին ոստիկանությունն այդտեղ չէր: Ցույցի որոշ մասնակիցների ձեռքերում այժմ բանտում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի լուսանկարով ցուցանակներ են:ՀԱԿ ակտիվիստ, «Երկրապահ» կազմակերպության Շիրակի մարզի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանի առաջին ելույթը սկսվել է իշխանությունների կողմից վերջերս հայտարարված համաներման քննադատումով: Ինչպես նշել է Զաքարյանը, դա «իշխանությունների ստիպված զիջումը չէր ի պատասխան Եվրոպայի ճնշման», որն անտարբեր է Հայաստանի նման երկրներում ժողովրդավարության նկատմամբ, այլ Հայաստանի ընդդիմադիր ուժերի հաղթանակը: Ավելի ուշ հնչած ելույթներում համաներումն անվանվել է էժանագին պրոպագանդիստական հնարք, քանի որ մարտյան դեպքերի հետ կապված ձերբակալվել են եւ բանտարկվել հարյուրավոր մարդիկ: Այսօրվա ցույցին մասնակցում էին ՀԱԿ շարժման առաջնորդներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը, Արարատ Զուրաբյանը, Լեւոն Զուրաբյանը, վերջերս համաներման շնորհիվ բանտից ազատված Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |