Լեւոն Տեր-Պետրոսյան. Համաներումը կխթանի ընդդիմության հետագա պայքարը 3 հուլիսի 2009 - 00:06 AMT PanARMENIAN.Net - Այսօր կայացած ընդդիմության հանրահավաքին, ավանդույթի համաձայն, ամենավերջում ելույթ է ունեցել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Խոսելով համաներումից, նա նշել է, որ գործող նախագահը անգամ չկարողացավ մատուցել այն որպես մեծահոգության քայլ եւ ստիպված էր հայտարարել այն Երեւանի քաղաքապետի խայտառակ ընտրություններից հետո, որպեսզի խուսափի ԵԽԽՎ ճնշումից:Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ մի շարք քաղբանտարկյալների համաներումը խթան կհանդիսանա հետագա, շատ ավելի նպատակասլաց պայքարի համար դեռեւս բանտարկված ընկերներին ազատելու ուղղությամբ: Առաջին նախագահը ասել է, որ խոնարհում է գլուխը բոլոր քաղբանտարկյալների առջեւ: Նա նաեւ նշել է, որ չի կարելի չհիանալ Նիկոլ Փաշինյանի խիզախ քայլով, ով երեկ հանձնվել է Հայաստանի իշխանություններին, չվախենալով իրեն սպառնացող անարդարությունից: Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահություն է հայտնել, որ ժողովուրդը կպաշտպանի Նիկոլ Փաշինյանին եւ չի հանգստանա, քանի նա եւ նրանց մյուս ընկերները չվերադառնան տուն: Ընդդիմության հանրահավաքը ավարտվել է ավանդույթ դարձած երթով Երեւանի փողոցներով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |