Այցով ԼՂՀ-ում են գտնվում ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանն ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին 3 հուլիսի 2009 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում են գտնվում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանն ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին, ՌԴ Մշակույթի ու կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխաիլ Շվիդկոյը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ստեփանակերտից, այսօր առավոտյան կայանալու է Արմեն Սմբատյանի ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու եւ Շվիդկոյի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որից հետո նրանք կհանդիպեն լրագրողների հետ: Ավելի վաղ Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին կտրականապես հերքում էր ԼՂՀ այցելելու հնարավորությունը: Նա նաեւ պնդում էր, որ ժամանումը ԼՂՀ Հայաստանի տարածքով, այն էլ «ԼՂՀ իշխանությունների թույլտվությամբ» ընդհանրապես անհնար է»: «Եթե երկրորդ այցելությունը կայանա, ապա այն կիրականացվի առաջին այցի երթուղով ու նույն պայմաններով: Այն է, ադրբեջանական պատվիրակությունը Ղարաբաղ կմեկնի Ադրբեջանի տարածքով»,-հայտարարել է Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին: 2007թ. հունիսի 28-ին ՌԴ-ում երկու երկրների դեսպաններ Արմեն Սմբատյանի ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ եւ ադրբեջանական մտավորականության այցը Ստեփանակերտ, Երեւան ու Բաքու: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |