Երեւանում տեղի է ունենում ՀՀ նախագահի հանդիպումը Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների հետ 3 հուլիսի 2009 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Երեւանում տեղի է ունենում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Պոյադ Բյուլ Բյուլ օղլու, ինչպես նաեւ ՌԴ Մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյի հետ: Այսօր առավոտյան Ստեփանակերտում Արմեն Սմբատյանը, Պոլադ Բյուլ-Բյուլ օղլին եւ Միխայիլ Շվիդկոյը հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպումից հետո Պոլադ Բյուլն Բյուլ օղլին հայտարարել է լրագրողներին, որ «իրենք ժամանել են Ստեփանակերտ ոչ թե նրա համար, որպեսզի լուծեն պետական կամ քաղաքական հարցեր, այլ ժողովուրդների միջեւ վստահություն ստեղծեն»: Նա նշեց, որ այս անգամ պատվիրակությունը ժամանել է ԼՂ ավելի լայն կազմով` ունենալով մի քանի նոր ծրագրեր, որոնք դեռ գտնվում են քննարկման փուլում, բայց հնարավոր է իրագործվեն ապագայում: Հայ եւ ադրբեջանցի մտավորականության ներկայացուցիչների առաջին այցը Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու կայացել է 2007-ի հունիսի 28-ին ՌԴ-ում երկու երկրների դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Պոլադ Բյուլ Բյուլ օղլու նախաձեռնությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |