Բաքվում դատում են Լիբանանի քաղաքացիների, որոնք ահաբեկչություն էին պատրաստում Իսրայելի դեսպանատան դեմ 3 հուլիսի 2009 - 23:46 AMT PanARMENIAN.Net - Բաքվում ծանր հանցագործությունների դատարանում անցնում է պետական դավաճանության եւ լրտեսության մեջ մեղադրվող հանցավոր խմբի գործով դատավարությունը: Մեղադրյալների աթոռին են Լիբանանի երկու քաղաքացիներ` Քյարակի Ալի Մահոմեդը, Նաջմադդին Ալի Հուսեյնը, եւ Ադրբեջանի քաղաքացիներ` Վիդադի Ռասուլովը, Մուշվիղ Ամանովը, Աֆգան Բաբաշովն ու Ջավիդ Մամեդովը: Դատավարության ժամանակ Լիբանանի քաղաքացի Քյարակի Ալի Մահոմեդը հայտարարել է, թե Ադրբեջան է ժամանել Բաքվում Իսրայելի դեսպանատան մասին տեղեկություններ հավաքելու եւ ահաբեկչություն կազմակերպելու նպատակով: Այս անձիք համագործակցել են «Հեզբոլլահ» կազմակերպության, իսլամական հեղափոխության պահապանների «Սեպահ» կորպուսի հետ` Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի, Բաքվում Իսրայելի դեսպանատան դեմ ուղղված ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու նպատակով, հաղորդում է Day.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |