ԱՊՀ երկրների արդյունաբերական արտադրությունը հունվար-մայիսին միջին հաշվով կրճատվել է 16 տոկոսով 4 հուլիսի 2009 - 12:13 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների արդյունաբերական արտադրությունը հունվար-մայիսին միջին հաշվով կրճատվել է 16 տոկոսով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Աճ է գրանցվել միայն Ադրբեջանում` 1,3 տոկոս անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին են վկայում ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեի օպերատիվ տվյալները: ԱՊՀ մյուս երկրներում գրանցվել է արդյունաբերական արտադրության անկում: Ամենից քիչ դա անդրադարձել է Բելառուսի վրա` 5 ամսում կրճատումը կազմել է 3,4 տոկոս: Ղազախստանում արդյունաբերական արտադրությունը կրճատվել է 4,6 տոկոսով, Հայաստանում` 10,5 տոկոսով, Տաջիկստանում` 13 տոկոսով: Ամենից շատ տուժել են ՌԴ արդյունաբերությունը, կրճատվելով 15,4 տոկոսով, Ղրղզստանում` 20,2 տոկոսով, Մոլդովայում 25, 3 տոկոսով եւ Ուկրաինայում` 31,9 տոկոսով: Տվյալներ չակն Վրաստանի արդյունաբերության դինամիկայի մասին, որը ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացի մեջ է, ինչպես նաեւ Ուզբեկստանի ու Թուրքմենստանի վերաբերյալ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |