ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆԿԱՐԱՆ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՄԻՋԻՆ16 մայիսի 2002 - 23:11 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատունը մերժել է մուտքի վիզա տրամադրել Անկարա այցելելու համար «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոբերտ Մենարդին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդպիսով դեսպանատունը կատարել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուսեյն Կիվրիկողլույի պահանջը: Վիզա տրամադրելու մերժումը պատճառաբանվում է նրանով, որ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը «մամուլի թշնամիների» ցուցակի մեջ ընդգրկել է գեներալ Կիվրիկողլույի անունը: Անկարան գտնում է, որ այդպիսով Մենարդը մեծ հարված է հասցրել Թուրքիայի իմիջին եւ ահնդես է եկել որպես թուրք ժողովրդի թշնամի: Փարիզի Թուրքիայի դեսպանատանը նույնիսկ հրաժարվել են Մենարդի հետ հանդիպումից: Նոտայով է հանդես եկել նաեւ Թուրքիայի ԱԳՆ-ն` նշելով Մենարդի երկիր այցելելու անցանկալիությունը: Իսկ Թուրքիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ «Մենարդի առջեւ փակվում են Թուրքիա տանող բոլոր օդային, ջրային եւ վերերկրյա ուղիները»:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |