Երկու տարվա ընթացքում Երեւանում կկառուցվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը 4 հուլիսի 2009 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում հողօրհնեքի ծիսակատարություն է կայացել այնտեղ, որտեղ կառուցվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի երեւանյան նստավայրը: Այն կկառուցվի Սբ.Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ` Սայաթ-Նովա եւ Խ.Աբովյան փողոցների խաչմերուկում: Օրհնության արարողությունն անցկացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II:«Այսօր մենք ցանկանում ենք վերստեղծել Սբ.Կաթողիկե եկեղեցու միասնական եկեղեցական համալիրը` կառուցելով Սուրբ Աննայի եկեղեցին, որը կրելու է կույս Մարիամի մոր անունը: Նախագիծն արդեն պատրաստ է եւ երկու տարի անց նախատեսվում է ավարտել շինարարական աշխատանքները: Այդ եկեղեցում են հնչելու հավատացյալների աղոթքները` ի բարօրություն եւ խաղաղություն մեր երկրի»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ Սուրբ Աննայի եկեղեցին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը կկառուցվեն ճարտարապետ Հրաչ Պողոսյանի նախագծով եւ Հրայր ու Աննա Հովնանյանների ֆինանսական աջակցությամբ: Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Հրայր եւ Աննա Հովնանյանները, հասարակական եւ մշակութային գործիչներ եւ այլք: Սբ.Կաթողիկե եկեղեցին գտնվում էր Շահար թաղամասի կենտրոնում: Եկեղեցին կառուցվել է 1693-95թթ.` ուժեղ երկրաշարժից հետո: Չնայած իր փոքր չափերին (աղոթասրահի տարածքը` 14*19,3 մ, արտաքին պարագիծը` 16,4*28,4 մ), Սբ.Կաթողիկեն Երեւանի ընդգրկուն եկեղեցիներից մեկն է եղել: Որոշ հատվածներում խաչքարեր են փորագրվել, որոնք թվագրվոփւմ են 1679, 1693, 1694 եւ 1695 թվականներով, իսկ պատերը քանդելու ժամանակ հայտնաբերվել են նաեւ հին խաչքարեր` 1472, 1641 եւ 1642 թվականների: Պատմական հետազոտությունների համաձայն, Սբ.Կաթողիկե եկեղեցու տեղում նախկինում կանգուն է եղել մի եկեղեցի, որ ավանդաբար կրել է Սուրբ Աստվածածին անունը: Հնագույն եկեղեցու գոյության մասին հիպոթեզը հաստատվեց Սբ.Կաթողիկե եկեղեցին քանդելու ժամանակ, երբ մերկացվեցին նրա հարավային եւ հյուսիսային պատերը, որոնց կից կառուցվել էին երկու ավանդատներ: Վերոհիշյալ պատերի վրա առկա մենահին արձանագրությունները թվագրվում են 1264թ.-ով: Սբ.Աստվածածին եկեղեցին (որը շարունակում է կրել Կաթողիկե անունը) փոքր չափեր ունի` 5,4*7,5 մ պարագծով: Քանի որ եկեղեցին սահմանափակ հնարավորություններ ունի եկեղեցական միջոցառումներ անցկացնելու համար, այն ծառայում է որպես մատուռ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ |