Բավքում բանակցային գործընթացում դրական տեղաշարժերի հույս ունեն

PanARMENIAN.Net - Բացառված չեն ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական տեղաշարժերն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպման ժամանակ, որը նախատեսված է հուլիսի 17-18-ը Մոսկվայում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:



«Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացն ակտիվացել է»,- հայտարարել է Մամեդովը:



Միաժամանակ Մամեդովը նշել է, որ ժողովրդական դիվանագիտությունը հասարակությանը պատրաստում է համատեղ կյանքի: «Հայ եւ ադրբեջանական մտավորականության փոխադարձ այցելությունները չեն հակասում ազգային շահերին: Այն բանից հետո, երբ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի, ժողովուրդների համատեղ կյանքը` կարեւոր հարց, եւ հասարակությունը պետք է պատրաստ լինի դրան: Այդ տեսանկյունից մտավորականության համատեղ այցելությունները կարեւոր նշանակություն ունեն»,- ընդգծել է Մամեդյարովը, հաղորդում է ՊԵԱ կայքը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---