Սոլանան հեռանում է ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն հանձնակատարի պաշտոնից 6 հուլիսի 2009 - 11:03 AMT PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն հանձնակատարի պաշտոնում 10-ամյա աշխատանքից հետո, Խավիեր Սոլանան չի ցանկանում երկարացնել իր մանդատը, որի գործողության ժամկետը լրանում է 2009թ. հոկտեմբերին: «Ես ավարտում եմ իմ 10-ամյա ժամկետն այս պաշտոնում եւ մտադիր չեմ շարունակել պաշտոնավարել: Ես կարծում եմ, որ իմ ժամանակն ավարտվում է եւ ես հանգիստ եմ եւ բավարարված»,-ասել է Սոլանան ABC իսպանական թերթին տված հարցազրույցում: Խավիեր Սոլանան ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն հանձնակատարի պաշտոնում նշանակվեց 1999թ. հոկտեմբերին, նրա Եվրոպայի գլխավոր դիվանագետի մանդատը երկարացվեց 2004-ին, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: Սոլանայի ներկայացուցիչը Բրյուսելում դեռեւս չի հաստատել տեղեկությունը: «Ես ակտիվ էի տարիներ շարունակ եւ ինձ համար դժվար է կանգ առնել: Բազում ոլորտներ կան, որտեղ ես կարող եմ օգտակար լինել: Սակայն ես չեմ մասնակցի իսպանական քաղաքական կյանքին»,-ասել է Սոլանան: 1992-95թթ. Խավիեր Սոլանան եղել է Իսպանիայի արտգործնախարարը, իսկ 1995-99թթ.` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |