Իրանի բարեփոխիչ կրոնավորները դժգոհ են ընտրություններից 6 հուլիսի 2009 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ պարսիկ կրոնավորներ ու գիտնականներ հայտարարել են, որ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններն անվավեր են: Այդպիսով, նրանք մարտահրավեր են նետել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին` Հոգաբարձուների խորհրդին, որն անցած շաբաթ պաշտոնապես հավանություն տվեց Մ.Ահմադինեժադի վերընտրմանը: Մի խումբ կրոնավորներ իրենց հայտարարության մեջ պնդում են, որ Հոգաբարձուների խորհուրդն այլեւս իրավունք չունի «դատավոր լինել»: Ըստ նրա, Խորհուրդը «հանրության աչքերում զրկվել է անաչառ մարմնի հեղինակությունից»: «Ինչպե՞ս կարելի է օրինական համարել ընտրություններն միայն Հոգաբարձուների խորհրդիւ հայտարարության հիմնա վրա»,-ասվում է հայտարարության մեջ: Հոգաբարձուների խորհուրդը կազմված է 12 անդամից` վեց կրոնական գործիչներից, որոնց նշանակում է գերագույն ղեկավարրը եջ վեց իրավաբաններից: Այդ հայտարարությունը եւս մեկ անգամ փաստում է, որ Իրանի վերնախավում պառակտում կա ամենաբարձր մակարդակում եւ անհնազանդություն երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիին: Անհնազանդ կրոնավորները պնդում են, որ Հոգաբարձուների խորհուրդը պատշաճ ուշադրություն չի դարձրել թեկնածուներ Միր Հոսեյն Մուսավիի ու Մեհդի Քյարուբիի բողոքներին: Նրանք կոչ են անում բոլոր հոգեւոր անձանց սատարել իրենց եւ անվավեր ճանաչել ընտրությունները, իսկ նոր կառավարությունն` ապօրինի: Շաբաթ օրը Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, որն աջակցում էր Մուսավիին, հանդիպել է որոշ ձերբակալվածների հարազատներին: Նա ասել է, որ ոչ մի մարդու «խիղճը քնած չէ», չի կարող բավարարված լինել այս վիճակով: Սա Ռաֆսանջանիի առաջին հրապարակային ելույթն էր ընտրություններից հետո: «Ես հուսով եմ, որ առաջիկա մի քանի օրերին բոլոր հարցերը կլուծվեն եւ իրավիճակը կարող է բարելավվել...Մենք պետք է մտածենք նրա մասին, թե ինչպես պաշտպանենք համակարգի երկարաժամկետ շահերը»,-ասել է նա, հաղորդում է BBC Russian: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |