Բարակ Օբաման Մոսկվա է ժամանել 6 հուլիսի 2009 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ինքնաթիռը տեղական ժամանակով 13:20-ին վայրէջք կատարեց «Վնուկովո-2» օդանավակայանում: Դա Օբամայի առաջին պաշտոնական այցն է Ռուսաստան` որպես նախագահ:Air Force One-ը հուլիսի 6-ին Մոսկվա մեկնեց Մերիլենդի Էնդրյուս օդակայանից: Ուղեւորության ժամանակ նախագահին ուղեկցում են նրա կինը` Միշել Օբաման եւ դուստրերը` Մալիան եւ Սաշան: Բարակ Օբամայի աշխատանքային ծրագրի առաջին կետը կդառնա պսակ դնելը Անհայտ զինվորի գերեզմանին Ալեքսանդրովյան այգում: Դրանից հետո կկայանա հանդիպումը Դմիտրի Մեդվեդեւի հետ, որի ընթացքում, ինչպես սպասվում է, փաստաթղթեր կստորագրվեն ՌՀՍ, Աֆղանստանի վերաբերյալ, ռազմական եւ միջուկային, առողջապահության ոլորտներում: Ավելի ուշ կանցկացվի Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների համատեղ մամլո ասուլիսը: Հուլիսի 7-ին Դմիտրի Մեդվեդեւի ու Բարակ Օբամայի բանակցություններին կմիանա Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: ԱՄՆ նախագահը կայցելի նաեւ Ռուսաստանի տնտեսական դպրոց, կհանդիպի ռուսական հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ռուս-ամերիկյան բիզնես-գագաթաժողովի մասնակիցների հետ: ԱՄՆ նախագահի այցը կավարտվի Դմիտրի Մեդվեդեւի հետ եւս մեկ հանդիպումով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |