Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ ակտիվիստի ձերբակալման պատճառն անհիմն է համարում 6 հուլիսի 2009 - 19:27 AMT PanARMENIAN.Net - «Հանցագործություն իրականում կատարվել է իրավապահ մարմինների կողմից, որոնց ներկայացուցիչները հուլիսի 1-ին քաղաքացիական հագուստներով հարձակվել են ՀԱԿ ակտիվիստների վրա նրանց կողմից ցույցի մասին ծանուցող թերթիկների բաժանման ժամանակ եւ փորձել են խլել նրանց բարձրախոսերը: Տիգրան Առաքելյանը, որի գլխին հարված են հասցրել ատրճանակի կոթով, այդ հարձակման տուժածներից է»,- այսօր Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:Համաձայն պաշտոնական վարկածի, հուլիսի 1-ին իրավապահ մարմինների աշխատակիցները, Աբովյան փողոցում տեսնելով հավաքված մարդկանց, մոտեցել են նրանց, ներկայացել եւ փորձել կանխել հասունացող կոնֆլիկտը: Չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին` այդ խումբը, որի շարքում եղել է Տիգրան Առաքելյանը, ոստիկանության նկատմամբ ուժ է գործադրել: Հուլիսի 5-ին ձերբակալված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի համաձայն իրավապահ մարմինների նկատմամբ բռնություն կիրառելու համար, որը տեղ է գտել հուլիսի 1-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |