Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն նպաստավոր է Թուրքիայի համար 6 հուլիսի 2009 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է: Այդ փաստի ճանաչումը միայն Թուրքիայի օգտին է: Այդ մասին Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համտեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը: «Կիպրոսն աշխարհի առաջին երկրներից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Եթե Թուրքիան ճանաչի այդ փաստը, ապա նա ցույց կտա, որ պատրաստ է լսել հարեւան երկրներին»,- նշել է Կիպրոսի նախագահը:Դիմիտրիս Խրիստոֆիասը ողջունել է Հայաստանի նախագահի քայլերը` ուղվված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Ես գիտեմ, թե որքան դժվար է բանակցել Թուրքիայի հետ, բայց այլընտրանք չկա: Մենք նաեւ հասկանում ենք, որ ոչ Հայաստանը, ոչ Կիպրոսը զիջումների չեն գնա սկզբունքային հարցերի շուրջ բանակցություններում»,- ընդգծել է Կիպրոսի նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |