Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններում ընտրվել են քաղաքապետի երեք տեղակալներ 6 հուլիսի 2009 - 22:15 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Ավագանու խորհուրդն արտահերթ նիստ է գումարել, որում քննարկվել են մայրաքաղաքի 2009-ի բյուջեին, Երեւանի քաղաքապետարանի կառուցվածքին, քաղաքապետարանի եւ 12 վարչական շրջանների հաստիքացուցակների հաստատմանը, Երեւանի տեղակալների նշանակմանը վերաբերող հարցեր: Ինչպես հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, մայրաքաղաքի 2009-ի բյուջեն ընդունվել է` հիմք ընդունելով նախկին թաղային համայնքների բյուջեները: Հաստատվել են նաեւ նախկին թաղային համայնքների ավագանիների կողմից տարեսկզբին սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը:Համաձայն թաղապետարանի նոր կառուցվածքի` Երեւանի քաղաքապետն ունի 3 տեղակալ: Առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է Տարոն Մարգարյանը, մյուս երկու տեղակալների պաշտոններում նշանակվել են Կամո Արեյանը եւ Վանո Վարդանյանը: Ավագանին վերահաստատել է ինքնակամ կառույցների օրինականացման գործող կարգը: Սահմանվել են նաեւ մայրաքաղաքի քաղաքային նշանակության գովազդային եւ քաղաքաշինական գոտիները: Ինչ վերաբերում է մայրաքաղաքի Ավագանու խորհրդի խմբակցություններին եւ հանձնաժողովներին, Երեւանի քաղաքապետի խոսքերով, այդ հարցը քննարկվելու է ավագանու հերթական` սեպտեմբերին գումարվելիք նստաշրջանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |