Տնտեսական անկումը Հայաստանում կարող է գերազանցել 16 տոկոսը

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական անկումը կարող է գերազանցել 16 տոկոսը, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւանում «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա` կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներ» միջազգային գիտաժողովում ունեցած իր ելույթում:



Նրա խոսքերով, այս տարի հինգ ամիսների արդյունքում հանրապետությունում գրանցվել է տնտեսության շուրջ 16-տոկոսանոց անկում, հիմնականում շինարարության ոլորտի ծավալների կրճատման պատճառով, ինչը մուլտիպլիկատիվ ազդեցություն ունի տնտեսության մնացած բոլոր ոլորտների վրա, ինչն էլ անդրադարձել է տնտեսական բոլոր ցուցանիշների վրա: «Մենք ակնկալում ենք, որ առաջիկա ամիսներին այդ ցուցանիշները կնվազեն, հաշվի առնելով շինարարության այժմյան տեմպերը, իսկ ցուցանիշների բարելավում մենք ակնկալում ենք միայն տարվա վերջում»,-ասել է վարչապետը:



Տնտեսական անկումը Հայաստանում, ըստ օպերատիվ վիճակագրկան տվյալների, 2009թ. հունվար-մայիսին կազմել է 15,7 տոկոս, իսկ անկումը շինարարության ոլորտում նույն ժամանակահատվածում կազմել է 56,1 տոկոս:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---