Լեւոն Բաբուջյանը Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարի հաղթողն է

PanARMENIAN.Net - Ջերմուկում ավարտվել է առաջին միջազգային շախմատային մրցաշարը` նվիրված մեկ տարի առաջ վախճանված շախմատի օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանին: Մրցաշարին մասնակցում էին 41 շախմատիստներ: Խաղացած 9 փուլերի արդյունքներով երկու հայ շախմատիստներ` միջազգային վարպետ Լեւոն Բաբուջյանը եւ գրոսմայսթեր Սամվել Տեր-Սահակյանը հավաքել են 7 միավոր: Սակայն լրացուցիչ ցուցանիշներով հաղթանակ է տարել Լեւոն Բաբուջյանը: 3-4-րդ տեղերը կիսել են Հովհաննես Գաբուզյանը եւ միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանը:



Մրցաշարը տեղի էր ունենում 9 փուլերի համակարգով: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն դրամ, որոնցից 1-ին տեղը` 1 մլն դրամ, 2-րդը` 700 000 դրամ, 3-րդը` 500 000 դրամ, 4-րդը` 320 000:



Ասրյանի հուշարձանին զուգահեռ Ջերմուկում տեղի է ունեցել ավանդական, արդեն 4-րդ միջազգային բաց պատանեկան մրցաշար, որի 16 տ-ից ցածր մասնակիցները բաժանվել էին 3 տարիքային կարգերի` մինչեւ 16 տ, մինչեւ 12 տ եւ մինչեւ 10 տ:



Մինչեւ 16 տ շախմատիստների մրցաշարում 7 միավորներով հաղթանակ է տարել է Դավիթ Պապիկյանը: 2-6-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները հավաքել են 6.5 միավոր, բայց տեղերը բաշխվել են լրացուցիչ ցուցանիշները հաշվի առնելով: Այսպիսով, 2-6-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Արման Միքայելյանը, Սարգիս Մանուկյանը, Վլադիմիր Կանջարյանը, Հայկ Թամազյանը եւ Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Օշուկովը:



Մինչեւ 12 տ մրցաշարում 1-2-րդ տեղերը կիսել են Կարեն Հովհաննիսյանը եւ Արսեն Աղաջանյանը` հավաքելով 7 միավոր: Իսկ 3-5-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Մանուել Պետրոսյանը, Հարություն Բարսեղյանը եւ Ռաֆիկ Խաչատրյանը, որոնք հավաքել էին 6.5 միավոր:



Մինչեւ 10 տ մրցաշարում հաղթող է դարձել ռուս Սերգեյ Գոլիկովը` հավաքելով 7.5 միավոր: Երկրորդ տեղում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Մկրտչյանն է 7.5 միավորով: 3-րդ տեղում 7 միավորներով ղազախ Ժանսայա Աբդումալիկն է:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---