Հայաստանի բջջային օպերատորներին ձեռնտու չեն միջազգային կապի սակագները

PanARMENIAN.Net - Հայաստանում բջջային ծառայություների օպերատորները` ՎիվաՍելլ-ՄՏՍ, Beeline եւ Orange-Հայաստանը օպերատորների միջեւ տրաֆիկի` փոխկապակցման համար չափերի եւ փոխհաշիվների նոր սակագներ հաստատելու խնդրանքով դիմել են Հայաստանի Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողով (ՀԾԿՀ):



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է ԱրմենԹել (ապրանքանիշը` Beeline) ընկերության մամլո քարտուղար Անուշ Բեգլոյանը, այսօր օպերատորների միջեւ տրաֆիկի համար չափերի եւ փոխհաշիվների գոյություն ունեցող սակագները հնացել են: Նրա խոսքով, Beeline ընկերությունը հուսով է, որ ՀԾԿՀ նոր մոտեցում կմշակի փոխկապակցման հարցին, որը կհամապատասխանի հեռահաղորդակցման կարգավորման ոլորտում ժամանակակից միտումներին: Տրաֆիկի համար օպերատորների միջեւ փոխհաշիվների սակագները կդիտարկվեն ֆիքսված համարներից դեպի ֆիքսվածները, ֆիքսվածներից բջջայինները եւ հակառակ ուղղությամբ:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---