«Շարական» համույթը պատրաստում է միջնադարյան հոգեւոր ստեղծագործության պրեմիերա

PanARMENIAN.Net - Աշնանը «Շարական» համույթը նախատեսում է միջազգային հոգեւոր ստեղծագործության պրեմիերա` նվիրված Սբ. Աստվածածնի կյանքի խորհուրդին: Համույթի գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտի խոսքերով, ստեղծագործության հեղինակը միջնադարյան արեւմտաեվրոպական կոմպոզտոր է, որի անունը մաեստրոն ցանկացավ գաղտնի պահել մինչեւ պրեմիերայի օրը:



«Շարական» համույթը հիմնադրվել է 1981-ին Դանիել Երաժիշտի կողմից: Համույթը կատարում է հայկական ժողովրդական եւ հոգեւոր ստեղծագործություններ, ինչպես նաեւ եվրոպական դասականների ստեղծագործություններ: Այսօր համույթի կորիզը կազմված է Դանիել Երաժիշտի ընտանիքից:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---