Միայն հունիսին Հայաստանի խաղատները տուգանվել են 2,2 մլն դրամի չափով 7 հուլիսի 2009 - 18:08 AMT PanARMENIAN.Net - 2009թ. հունիս ամսին ՀՀ Ֆինանսների նախարարությունը տրամադրել է 1 շահումով խաղի եւ 1 խաղատան կազմակերպման լիցենզիա, ուժը կորցրած են ճանաչվել 4 շահումով խաղի լիցենզիաներ, ինչպես նաեւ կասեցվել է թվով 5 շահումով խաղի լիցենզիայի գործողություն, հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարությունը: Հաղորդագրության համաձայն, արձանագրվել է 6 շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում: Նույն ժամանակահատվածում շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ, որպես պատասխանատվության միջոց, կիրառվել է տուգանք` 2.7 մլն դրամի չափով եւ 2 մլն 200 հազար դրամ` խաղատան կազմակերպիչների նկատմամբ: Հունիս ամսվա ընթացքում գանձվել է 85 մլն դրամ պետական տուրք: Ընդհանուր առմամբ 2009թ հունվար-հունիս ամիսներին այս ոլորտից գանձվել է 290 մլն դրամի չափով պետական տուրք` 190 մլն դրամ` շահումով խաղերի գծով, 100 մլն դրամ` խաղատների գծով: 2009թ. հուլիսի մեկի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 111 շահումով խաղի, 11 խաղատան եւ 4 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիաներ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |