Ռուսաստանն ու ԱՄՆ կարող էին ավելի ակտիվ համագործակցել Իրանի հարցում 7 հուլիսի 2009 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Օբաման շեշտեց այն պահը, որ Ռուսաստանն ու ԱՄՆ կարող էին ավելի ակտիվ համագործակցել Իրանի հարցում, եւ այստեղ Ռուսաստանի դերը ծայրահեղ կարեւոր է, եւ Ամերիկան շահագրգռված է առավել սերտ համագործակցության հարցում: Այդ մասին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Բարակ Օբամայի զրույցի ամփոփիչ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Յուրի Ուշակովը:Նրա խոսքով, Օբամայի եւ Պուտինի զրույցն ավարտվեց հենց իրանական խնդրի թեմայով: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին էր զրույցի թեման, երբ Պուտինն իր նստավայրից ուղեկցում էր Օբամային, Ուշակովը հայտնել է. «Այնպիսի տպավորություն է, որ նրանք Իրանի շուրջ հետո էլ են զրուցել»: Յուրի Ուշակովի խոսքով, հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Կորեական թերակղզու միջուկային խնդիրը: «Հյուսիսային Կորեայի խնդրի վերաբերյալ Օբաման ընդգծում էր, որ մենք շատ արդյունավետ ենք համագործակցում եւ գոհունակություն էր հայտնում նրանով, թե ինչպես է մեզ մոտ զարգանում գործընկերությունը»,- ասել է Ուշակովը, հաղորդում է Ինտերֆաքսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |