Նաիրա Մելքումյան. Երբ խլացվում է հասարակության ձայնը, նա ագրեսիվ է դառնում 7 հուլիսի 2009 - 21:08 AMT PanARMENIAN.Net - «Հայ իրականության մեջ հանդուրժողականությունն ասոցացվում է ավելի շատ հնազանդության հետ, սակայն հանդուրժողականությունն ավելի խորը փիլիսոփայական արմատներ ունի: Իսկ հանդուրժողական քաղաքական երկխոսությունը նշանակություն ունի միայն այն ժամանակ, երբ բանավեճից հետո նկատվում են ինչ-որ դրական քայլեր: Բայց դրա փոխարեն մեզ մոտ հնչում են հայհոյանքներ եւ փոխադարձ վիրավորանքներ»,- այդ մասին այսօր Civilitas հիմնադրամի կողմից կազմակերպած քաղաքական երկխոսության մշակույթի հերթական հասարակական քննարկման ժամանակ նշել է հայ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Որպես ակնառու օրինակ նա բերեց վերջին դեպքերը` կապված ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Պոստանջյանի հետ:Քննարկմանը մասնակցում էին նաեւ ՀՅ Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, Civilitas հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը եւ ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Նաիրա Մելքումյանը: Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ քաղաքական հանդուրժողական բանավեճի բացակայության պատճառը հայ հասարակության չպատրաստված լինելն է: Իսկ հասարակությանը պետք է պատրաստել բացատրական աշխատանքի եւ կրթական ծրագրերի միջոցով: Նա նաեւ նշեց, որ այստեղ կարեւոր դեր են խաղում ԶԼՄ-ները, որոնք այժմ ավելի շատ ուշադրություն են դարձնում միեւնույն երեւույթի բացասական կողմերին: ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար Նաիրա Մելքումյանը ցավակցությամբ ավելացրեց, որ Հայաստանում քաղաքական բանավեճերը տեղ ունեն միայն ընտրությունից ընտրություն, իսկ մնացած ժամանակ հայհոյանք է հնչում: Այդ իրավիճակը շտկել կարելի է միայն հասարակական քննարկումների միջոցով: «Հասարակությանը պետք է արտահայտվելու հանարավորություն տալ, դրա համար էլ երբ խլացվում է նրա ձայնը, նա ագրեսիվ է դառնում»,- ընդգծել է Նաիրա Մելքումյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |