Երեւան են ժամանել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 8 հուլիսի 2009 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւան են ժամանել ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՄԽ համանախագահները: Այցի նպատակն է նախապատրաստել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը Մոսկվայում, որ տեղի կունենա հուլիսի 17-18-ին: Այցի շրջանակներում միջնորդները կհանդիպեն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հուլիսի 17-18-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը բանակցություններ կվարեն ՌԴ նախագահի գավաթի ավանդական ձիարշավի շրջանակներում: Մոսկովյան հանդիպումը թվով վեցերորդը կլինի: Սարգսյան-Ալիեւ նախորդ հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 4-ին Սանքտ Պետերբուրգում, դրանից առաջ` Պրահայում մայիսի 7-ին: Առաջին բանակցությունները կայացան անցյալ տարվա հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում, երկրորդը` 2008թ. նոյեմբերի վերջում Մոսկվայում, երրորդը` ընթացիկ տարվա հունվարի 28-ին Ցյուրիխում: Երեւանից Մեթյու Բրայզան, Բերնար Ֆասիեն ու Յուրի Մերզլյոկվը կմեկնեն Բաքու: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |