Nabucco նախագիծը որոշակի խնդիրների հետ է կապված 8 հուլիսի 2009 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Nabucco նախագիծը կարեւոր է Ադրբեջանի, Թուրքիայի ու Եվրոպայի համար, սակայն այն որոշակի խնդիրների հետ է կապված: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Հիքմեթ Չեթինը: «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման ժամանակ Հեյդար Ալիեւն էր առաջ տանում այդ նախագծի հետ կապված ողջ ծանրությունը: Նրա տիտանական ջանքերի շնորհիվ այն իրականացավ: Իլհամ Ալիեւը եւս խանդավառված է Nabucco նախագծով, սակայն այս դեպքում ամեն ինչ չէ, որ կախված է Ադրբեջանից: Արեւմուտքն այս նախագծին պետք է առավել լուրջ վերաբերվի: Եթե ԱՄՆ-ն նախագծի լոկոմոտիվի դեր ստանձնի, այն կիրականացվի: Հուսով ենք, որ այդպես էլ կլինի», ասել է նախկին նախարարը, գրում է 1news.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |