Ուկրաինայի ՆԳՆ. Իրադարձությունները Մարգանցում դիտարկում ենք որպես բախում կենցաղային հողի վրա

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ներքին գործերի առաջին փոխնախարար Միխաիլ Կլյուեւը նախօրեին Ուկրաինայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանի հետ քննարկել է հունիսի 28-ին Մարգանեց քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքը, որի հետեւանքով մահացել է միլիցիայի սերժանտ 22-ամյա Սերգեյ Բոնդարենկոն` հայաստանցու հարվածից:



«Մենք դիտարկում ենք սա որպես բախում կենցաղային հողի վրա: Ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր վնասված ավտոմեքենաները պատկանում են միջադեպի մասնակիցներին»,-հանդիպմանն ասել է Կլյուեւը: Նա հավաստիացրել է, որ հայ համայնքի բնակության վայրում իրավիճակը վերահսկում են ոստիկանության ստորաբաժանումները, իսկ քրեական գործերը նախարար Յուրի Լուցենկոյի անձնական վերահսկողության տակ են: Բոլոր մեղավորներն, ըստ Կլյուեւի, կպատժվեն, հաղորդում է Analitika.at.ua-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---