Հայերն ու արդբեջանցիները երբեք միասին չեն ապրելու Լեռնային Ղարաբաղում 8 հուլիսի 2009 - 16:39 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը ադրբեջանամետ դիրքորոշում է բռնել: Այդ մասին մամլո ասուլիսին հայտնել է «Ադրբեջանական հայերի համագումար» հասարակական կազմակերպության առաջնորդ Գրիգորի Այվազյանը: Նրա խոսքով, հասարակական կազմակերպությունը բազմիցս իր առաջարկներն է ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբին, բայց ապարդյուն:«Մինսկի խումբը չի արձագանքում մեր շահերին»,- հայտնել է Այվազյանը` քննադատելով որոշ համանախագահների արտահայտությունները, մասնավորապես Բեռնար Ֆասյեի եւ Մեթյու Բրայզայի խոսքերն այն մասին, որ հայերն ու ադրբեջանցիները պետք է միասին ապրեն Լեռնային Ղարաբաղում: «Եթե հայերն ու ադրբեջանցիները միասին ապրեն, ապա ոչ թե Լեռնային ղարաբաղում, այլ Բաքվում»,- հայտնել է Այվազյանը: Գրիգորի Այվազյանը մեկնաբանել է նաեւ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Բաքու, որտեղ նրանք խոսում էին «այսպես կոչված «օկուպացված հողերի» եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»: «Ես այդ մարդկանց խորհուրդ կտայի ավելի լավ ուսումնասիրել պատմությունը, իսկ հետո արդեն նման հայտարարություններ կատարել, եթե նրանց հայտնի չէ, որ Ադրբեջանը հիմնադրվել է հայկական հողերի վրա»,- հայտնել է Այվազյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |