ՀԲ ղեկավարությունն անձամբ է ծանոթացել Հայաստանի գյուղական շրջանների բարեկարգման ծրագրի իրագործմանը 9 հուլիսի 2009 - 19:36 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը, որն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում, եւ ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը հուլիսի 8-ին 3 ծրագրերի շրջանակներում իրագործվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով, այցելել են Արագածոտնի մարզի 4 գյուղեր` Աղցք, Վարդենուտ, Արա, Մուլքի: Պատվիրակությունը հավաստիացավ, որ Աղցքում գազաֆիկացման աշխատանքներ են իրականացվում: Վարդենուտում եւ Արայում վերանորոգվում են գյուղեր տանող 3,5 կմ ճանապարհները: Նախագիծն իրականացվում է գյուղական ճանապարհների բարեկարգման ծրագրի շրջանակներում (LRIP): Մուլքի գյուղում կառուցվում է պոմպակայան ջրամատակարարման համար: «Մեր այցի նպատակն է հավաստիանալ, որ հատկացված ֆինանսական միջոցները լավագույնս են օգտագործվում»,-ասել է Ալամը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |