Ծաղկաձորում կայանալիք խորհրդաժողովը կկրի գիտակիրառական բնույթ 9 հուլիսի 2009 - 23:57 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 10-12-ին Ծաղկաձորում տեղի կունենա «Թյուրքական աշխարհ, Կովկաս եւ Իրան. Քաղաքակրթությունների փոխներգործության խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողով , որի կազմակերպիչներն են «Իրան եւ Կովկաս»միջազգային պարբերականը, (BRILL: Leiden-Boston), ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ Ազգագրության ինստիտուտը, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը, (ARMACAD) Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիան, Իրանալեզու հանրույթների ուսումնասիրության միջազգային ընկերակցությունը (Նյու Յորքի համալսարան) եւ «Պարթեւ» հայ-թուրքմենական համագործակցության կենտրոնը, մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը:Խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն ոչ միայն գիտական, մշակութային ոլորտներին առնչվող հարցեր, այլեւ տարածաշրջանի խնդիրները: Խորհրդաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան առաջարկելու լուծման իրենց տարբերակները: Ասատրյանը նշել է, որ խորհրդաժողովին հրավիրվել էին նաեւ ադրբեջանցի փորձագետներ, որոնք սակայն հրաժարվեցին մասնկացել գիտաժողովին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |