ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը Հայաստանին տրամադրվող օգնությունը կրճատել է 18 միլիոնով10 հուլիսի 2009 - 13:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն 1 կողմ եւ 29 դեմ ձայնով ընդունել է 2010 ֆինանսական տարում օտարերկրյա օգնության հատկացման մասին օրինագիծը: Վերջինս նախատեսում է 30 մլն դոլարի հատկացում Հայաստանին, ինչը 18 միլիոնով պակաս է նախորդ ֆինանսական տարում հատկացված գումարից: Օրինագիծը նաեւ ենթադրում է 22 մլն դոլարի տրամադրում Ադրբեջանին: Այս տարի Լեռնային Ղարաբաղին ոչինչ չի հատկացվում:«ԱՄՆ-ի կողմից հատկացվող օգնությունը նպաստում է Թուրքիայի կողմից շրջափակման հաղթահարմանը, եւ Ամերիկայի հայկական համագումարը (AAA) կշարունակի իր աշխատանքը Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում` Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին առավել մեծ օգնության հատկացման երաշխիքների ձեռքբերման համար»,- հայտարարել է AAA գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Աղբյուրների տվյալներով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական օգնության հավասարությունը կպահպանվի: Ուժի մեջ է մնում նաեւ Ազատության մասին ակտի 907-րդ ուղղումը: Ներկայումս ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է օտարերկրյա օգնության հատկացման մասին օրինագծի քննարկումը: Այն կքննարկվի Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում, որից հետո կներկայացվի ԱՄՆ նախագահի ստորագրությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |