Հայաստանում մեկնարկել է «Հմտություններն աշխատանքում» շարադրությունների մրցույթը10 հուլիսի 2009 - 17:24 AMT PanARMENIAN.Net - «Հմտություններն աշխատանքում» շարադրությունների մրցույթն ուղղված է ուսանողների ու աշխատատուների միջեւ փոխադարձ կապի հաստատմանը, ինչպես նաեւ ՀՀ-ում միջին պրոֆեսիոնալ կրթության զարգացմանը, Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Բրիտանական խորհրդի «Հմտություններ աշխատանքում» մրցույթի հայկական ծրագրի ղեկավար Նարեկ Թովմասյանը: «Մրցույթն ուղղված է երիտասարդների խրախուսմանը, նրանց ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը, ինովացիաների ներգրավմանը` աշխատատուների անմիջական մասնակցության շնորհիվ»,-ասել է նա: Ըստ Թովմասյանի, մրցույթին կարող են մասնակցել միջին մասնագիտական կրթական հաստատությունների 15-18 տարեկան ուսանողները: Այս առնչությամբ, Թովմասյանը հավելել է, որ մրցույթի արդյունքում կընտրվեն լավագույն գործարար շարադրությունները, որոնց հեղինակները աշնանը կմասնակցեն մրցույթի երկրորդ փուլին` Ծաղկաձորի ազգային ճամբարում: «Կընտրվի լավագույն մասնակիցը, որը կմեկնի Սերբիա միջազգային մրցույթին մասնակցելու նպատակով»,-ասել է: Թովմասյանը հաղորդել է, որ մրցույթն անց է կացվում արդեն երկրորդ անգամ (առաջինը Սոֆիայում էր), մրցույթի հովանավորն է «ԱրեմնՏելը», որն առաջարկել էր մրցույթի վերնագիրը. «Ինչ կանեի, եթե ես լինեի «ԱրմենՏելլի» տնօրենը»: Բացի այդ, մրցույթի մասնակիցները կկարողանան հմտությունները զարգացնել ընկերությունում: Ինչպես նշել է Թովմասյանը, մրցույթն անց է կացվում Հարավարեւելյան Եվրոպայի ու Մեծ Բրիտանիայի 10 երկրներում: Իր հերթին «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն կարեւորեց նման մրցույթի անցկացումը, որը թույլ կտա «այլ տեսանկյունից» նայել բիզնեսին: «Սա շատ վառ, ոչ ստանդարտ, կրեատիվ մրցույթ է, որը թույլ է տալիս այլ տեսանկյունից, երիտասարդների աչքերով նայել մեր բիզնեսին»,-ասել է նա: Կլիմկոն ընդգծել է, որ Հայաստանն այն երկիրն է, որն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձրել կրթությանը: «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը հավելել է նաեւ, որ ընկերությունը միշտ հետեւողական կլինի հանրապետությունում կրթության զարգացմանը միտված իր քաղաքականության մեջ: «Հմտություններն աշխատանքում» մրցույթը մի շարք ազգային ու միջազգային մրցույթներ են, որ անց են կացվում Հարավարեւելյան Եվրոպայի երկրներում: Մրցույթի առաջին փուլը 2009/2010թթ. ներառում է բիզնես-շարադրություն միջին կիրթական հաստատությունների ուսանողների համար (15-18տ.): Մրցույթի կազմակերպիչներն են Բրիտանական Խորհուրդի (British Council) հայաստանյանգրասենյակը, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը եւ «ԱրմենՏել» ընկերությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |