Տիգրան Թորոսյան. Համաներումը չնպաստեց Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի մեղմացմանը10 հուլիսի 2009 - 18:46 AMT PanARMENIAN.Net - «1,5 տարվա ընթացքում մի շարք քայլեր են կատարվել, որոնք իրենց չեն արդարացրել, օրինակ, փաստահավաք խմբի ստեղծումն ու լուծարումը, քրեական օրենսդրության փոփոխությունը, որը ձեւական բնույթ չէր կրում: Մնացել է միայն ժամանակավոր հանձնաժողովը, որից հասարակությունը պատասխաններ է պահանջելու մարտի իրադարձությունների վերաբերյալ, ինչը ծանր բեռ է հանձնաժողովի համար»,-այսօր մամլո ասուլիսում ասել է ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը: Անդրադառնալով համաներմանը` Թորոսյանը նշել է, որ զգալի արդյունքի համար այն ավելի շուտ պետք է հայտարարվեր, կամ ավելի ուշ, ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի արդյունենքրի հիման վրա: Նա նաեւ ընդգծել է, որ համաներումն ի սկզբանե լուրջ թերություն ուներ, սխալ մոտեցումների եւ սկզբունքների պատճառով: Ըստ Թորոսյանի, պետք չէր առանձին կետով նշել մարտի 1-ի իրադարձությունների մասնակիցներին, եթե նրանց սովորական հանցագործներ էին համարում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |