«Արմավիա» ընկերությունը մտադիր է մինչեւ տարեվերջ պարգեւատրել միլիոնանոց ուղեւորին10 հուլիսի 2009 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Հետեւելով իր երկամյա ավանդույթին, «Արմավիա» ընկերությունն այսօր պարգեւատրել է Երեւան-Թբիլիսի չվերթի իր 300 000-րդ ուղեւորին: Դա Վրաստանի բնակիչ Նուգզար Սամադաշվիլին էր, որը Հայաստան էր այցելել գործարար նպատակով: Նա պարգեւատրվեց հեռուստացույցով, իսկ նրա տոմսը փոխարինվեց բիզնես-կարգի տոմսով: Սամադաշվիլին հաճելիորեն զարմացած էր եւ խոստացավ առաջիկայում եւս օգտվել ընկերության ծառայություններից: Ինչպես նշել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ռաֆայել Ավետիքյանը, ընկերությունն առաջիկայում եւս կպահպանի ավանդույթը եւ մտադիր է մինչեւ տարեվերջ պարգեւատրել միլիոնանոց ուղեւորին: «Արմավիա» ընկերությունը Օդային տրանսպորտի միջազգային ասցիացիայի անդամ է: Կատարում է ամսեկան շուրջ 250 չվերթ ավելի քան 30 ուղղություններով: 2008-ին ընկերությունը տեղափոխել է շուրջ 647 000 ուղեւեորի: Ընկերությունն ունի A-319 տիպի 3, A-320 տիպի 2, Իլ-86, Տու-134 ինքնաթիռներ: «Արմավիան» կդառնա առաջին ավիաընկերությունը, որը ձեռք կբերի «Սուխոյ Superjet S-100» ինքնաթիռը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |