ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ-ի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ10 հուլիսի 2009 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Իտալական Ակվիլայում Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում այսօր առավոտյան ընդունվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարությունը: Այդ մասին հայտարարել են ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության գծով ՄԽ համանախագահները Բաքվում կայացած մամլո ասուլիսում: «Մենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներս, հաստատում ենք մեր նվիրրվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ կոչ ենք անում նրանց լուծել մնացած տարաձայնությունները եւ ավարտին հասցնել խաղաղ կարգավորումը: Մենք հանձնարարում ենք մեր միջնորդներին ներկայացնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, որոնք պարունակում են համանախագահների վերջին առաջարկները հիմնական սկզբունքների ձեւակերպումների վերաբերյալ»,-ասվում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ-ի նախագահները համատեղ հայտարարության մեջ: Ըստ ՌԴ, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների, համաձայնությունը Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարության միջեւ պետք է ձեռք բերվի 2007թ. Մադրիդի սկզբունքների հիման վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |