Ղարաբաղն իրավունք ունի կառուցել իր խաղաղ կյանքը10 հուլիսի 2009 - 21:21 AMT PanARMENIAN.Net - Եթե Լեռնային Ղարաբաղը որպես պատերազմող կողմ իրավունք ուներ հրադադարի մասին փաստաթուղթ ստորագրել, ապա Ղարաբաղը նաեւ իրավունք ունի կառուցել իր խաղաղ կյանքը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ստեփանակերտից, այդ մասին ղարաբաղյան հակամարտությանն ու հայ-թուրքական հարաբերություններին նվիրված համահայկական խորհրդաժողովում հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: «Այս փաստը չի կարելի ժխտել եւ չի կարելի հաշվի չառնել: Այսօր մեր խնդիրն է, որպես պետություն, առավել ժողովրդավարական, տնտեսապես զարգացած ու ուժեղ երկիր դարձնել Լեռնային Ղարաբաղը»,-հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքերով, Ստեփանակերտը բազմիցս է հայտարարել, որ վերապահումներ ունի այն սկզբունքների եւ փաստաթղթերի առնչությամբ, որոնք քննարկվում են բանակցային գործընթացում: «Լեռնային Ղարաբաղը չի մասնակցել այդ քննարկումներին, այլ միայն խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի հետ: ԵԱՀԿ ՄԽ-ն չի քննարկել այդ սկզբունքները մեր` որպես հակամարտող կողմի հետ»,-ասել է Գեորգի Պետրոսյանը: Նա հավելել է, որ այսօր Հայաստանի եւ ԼՂՀ հիմնական խնդիրներից մեկը ջանքերի մոբիլիզացումն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |