Սեյրան Օհանյան. Հարաբերությունները Թուրքիայի հետ հարկավոր է զարգացնել, սակայն թուրը միշտ պատրաստ պահել

PanARMENIAN.Net - Սփյուռքահայ երիտասարդների հետ այսօր կայացած հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանն, ասել է, որ Հայաստանը կողմ է լուծման, ոչ թե այս գործընթացի սառեցման:



Սեյրան Օհանյանը նշել է, որ սահմանի բացումը տնտեսապես շահավետ է Հայաստանի համար, սակայն, ըստ նրա, առաջընթացի հասնել այս հարցում հնարավոր կլինի բացառապես խաղաղ հիմքի վրա, առանց նախապայմանների, եւ ինչը պակաս կարեւոր չէ, փոխադարձ զիջումների շնորհիվ: «Այս հարցում միակողմանի զիջումներ չեն լինի»,-հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը:



ՀՀ պաշտպանության նախարարը նաեւ իր անձնական կարծքին է հայտնել, որ հարաբերությունները Թուրքիայի հետ հարկավոր է զարգացնել, սակայն թուրը միշտ պատրաստ պահել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---