Արմեն Ռոնով-Մկրտչյան. Իմ ֆիլմերը Հայաստանում չեն ցուցադրվել, սակայն այստեղ են նկարահանվել10 հուլիսի 2009 - 22:59 AMT PanARMENIAN.Net - Հայ ռեժիսոր Արմեն Ռոնով-Մկրտչյանի «Աննան եւ Կարենինը» ֆիլմը մեդալի է արժանացել Սնաքտ-Պետերբուրգի ամենամյա միջազգային «Ուղերձ մարդուն» կինոփառատոնում նորարարության ու համաշխարհային կինոյին նոր ձեւաչափ հաղորդելու համար: Ֆիլմի գլխավոր դերակատարը հայտնի դերասան Վլադիմիր Մսրյանն է: «Ես միշտ ուրախ եմ նորարարական գաղափարներին, եւ պատրաստ եմ մասնակցել դրանց իրագործմանը, թեեւ մեր հասարակությունը միշտ դժվարությամբ է իր աշխարհ թողնում անսովոր գաղափարներն ու նրանց հեղինակներին»,-ասել է Մսրյանը մամլո ասուլիսում: «Աննան եւ Կարենինը» ֆիլմից հետո Ռոնով-Մկրտչյանը նկարահանել է «Բանաստեղծություններ. Հատընտիր» ֆիլմը Արմեն Աբովյանի բանաստեղծությունների հիման վրա եւ այժմ աշխատում է «Ձմեռային խնձոր» ֆիլմի վրա: «Ձմեռային խնձոր» ֆիլմը առաջին անիմացիոն վիրտուալ կինոն է, որ նկարահնվում է Հայաստանում նորագույն անիմացիոն տեխնոլոգիայով: «Իմ ֆիլմերում չկան պարտադրված կլիշեներ, բռնության պատկերներ, կրիմինալ, եւ նրանք բարություն եւ սեր են հաղորդում»,-ասել է ռեժիսորը, որի ֆիլմերը Հայաստանում չեն ցուցադրվել, սակայն այստեղ են նկարահանվել, ինչը Ռոնովը համարում է իր ստեղծագործական գործունեության կարեւորագույն ասպեկտը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |