Վաշինգտոնը Թուրքիայի նոր իմիջ է ստեղծում ԵՄ-ին անդամակցելու համար11 հուլիսի 2009 - 15:15 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կիսում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի մտահոգությունն այն առումով, որ ռուս-ամերիկյան մերձեցման ֆոնի վրա ավելանում է այն բանի հավանականությունը, որ Ղարաբաղի հարցը կարող է սակարկության առարկա դառնալ: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, նա հայտարարել է Ստեփանակերտում: «Պատմության մեջ հաճախ է եղել, երբ փոքր երկրների ճակատագիրը խաղաքարտ է դարձել գերտերությունների ձեռքին»,-ասել է Հովհաննիսյանը: Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարության մեջ հստակ ասվում է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին, ինչն, ըստ Հովհաննիսյանի, հազիվ թե բխի Հայաստանի շահերից: «Հասկանալի է, որ այդ գործընթացները կապված են հայ-թուրքական սահմանը բացելու ցանկության հետ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հայ-թուրքական գործընթացը զուտ թուրքական սցենարով չի ընթանում: ԱՄՆ-ն իր շահերն ունի եւ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա»,-ասել է պատգամավորը` նշելով, որ ամերիկյան ճնշումն Անկարայի վրա բացատրվում է նրանով, որ Վաշինգտոնը ցանկանում է Թուրքիայի նոր իմիջ ստեղծել ԵՄ-ին անդամակցելու համար: Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այցին, ապա Վահան Հովհաննիսյանը հավելել է, որ ԱՄՆ նման կարգի պաշտոնյաների այցերը հենց այնպես չեն կատարվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |