Ջոզեֆ Ագբեկո. «Դարչիյանը շատ կեղտոտ բռնցքամարտիկ է»

PanARMENIAN.Net - Թեթեւ քաշում IBF վարկածով աշխարհի չեմպիոն գանացի բռնցքամարտիկ Ջոզեֆ «Քինգ-կոնգ» Ագբեկոն մեկնաբանել է իր մենամարտը Վախթանգ Դարչինյանի հետ, որի ժամական նա կարողացավ պաշտպանել իր տիտղոսը միավորներով հաղթելով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին:



«Նա հրեց ինձ յոթերորդ ռաունդում եւ անում էր դա ողջ մենամարտի ընթացքում: Վիկը շատ կեղտոտ ու կոպիտ բռնցքամարտիկ է: Ես մենամարտում էի երկու հակառակորդի դեմ` Դարչինյանի ու մրցավարի: Սակայն ինձ համար միեւնույն է, թեկուզ ռինգում 5 հակառակորդ լիներ, ես կհաղթեի եւ կպահպանեի իմ չեմպիոնոկան գոտին: Դարչինյանը շատ էր խոսում մարտից առաջ, իսկ ես ապացուցեցի, որ նա ուղղակի մեծ շատախոս է: Ես դեռ չեմպիոն եմ, ոչ թե շիմպանզե, ինչպես նա էր արտահայտվել: Ես ցանկանում եմ պատմության մեջ մնալ որպես աշխարհի լավագույն բռնցքամարտիկներից մեկը: Կարծում եմ, ես արժանի եմ դրան»,-ասել է Ջոզեֆ Ագբեկոն:--
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---